«Չելսին» հաղթեց «Սթոք Սիթիին», Մորատան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Չելսին» արտագնա հաղթանակ տոնեց «Սթոք Սիթիի» նկատմամբ։ «Բրիտանիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։4 հաշվով․ հյուրերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ալվարո Մորատան, մեկ գոլ էլ խփեց Պեդրոն։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմն ունի 13 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Սթոք Սիթին» մնաց 5 միավորով 15-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Սթոք Սիթի» – «Չելսի»՝ 0։4
Գոլերը՝ Մորատա 2՛, 77՛, 82՛, Պեդրո 30՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում