«Գանձասար-Կապանը» հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)
23/09/2017 19:50
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Փյունիկին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Կապանյան թիմի կազմում գոլերով աչքի ընկան Վասպուրակ Մինասյանը, Գեղամ Հարությունյանը և Ալեքս Ջունիորը, իսկ «Փյունիկից» հաշիվը կրճատեց Էրիկ Վարդանյանը։
Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 8 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Փյունիկը» 5 միավորով 5-րդն է։
Բարձրագույն խումբ, 7-րդ տուր
«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»՝ 3:1
Գոլերը՝ Վասպուրակ Մինասյան 45+1՛, Գեղամ Հարությունյան 53՛, Ալեքս Ջունիոր 69՛ – Էրիկ Վարդանյան, 90՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում