2 ինքնագոլ + Սուարես․ «Բարսելոնան» 6-րդ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

«Բարսելոնան» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Իսպանիայի 2017-18թթ․ առաջնությունում։

6-րդ տուրում Էրնեստո Վալվերդեի թիմը հյուրընկալվեց առաջնության նորեկ «Ժիրոնային» և առավելության հասավ 3։0 հաշվով։ Հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրանսիսկո Ադայը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, արձանագրվեց ևս մեկ ինքնագոլ․ այս անգամ սեփական դարպասը գրավեց Գորկա Իրայսոսը։ Վերջնական հաշիվը 69-րդ րոպեին ձևակերպեց Լուիս Սուարեսը։

Այժմ «Բարսելոնան» 18 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյին» գերազանցում է 4 միավորով։ «Ժիրոնան» մնաց 5 միավորով 15-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ժիրոնա» – «Բարսելոնա»՝ 0։3
Գոլերը՝ Ադայ 17՛/ինքնագոլ, Իրայսոս 48՛/ինքնագոլ, Սուարես 69՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում