«Միլանը» հյուրընկալվելիս պարտվեց «Սամպդորիային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում պարտվեց «Սամպդորիային»։

«Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։ 72-րդ րոպեին հաշիվը բացեց Դուվան Սապատան, իսկ արդեն ավելացված ժամանակում (90+1′) երկրորդ գոլը խփեց Ռիկարդ Ալվարեսը։

Այս հաղթանակից հետո «Սամպդորիան» ունի 11 միավոր (5 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 12 միավորով հինգերորդ տեղում։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում