Ջերրարդ․ «Լիվերպուլը» պետք է աղոթի Կոուտինյոյին պահելու համար

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդը կարծում է, որ ակումբի համար բարդ է լինելու առաջիկայում թիմում պահել Ֆիլիպե Կոուտինյոյին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կոուտինյոն շատ մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը, սակայն անգլիական ակումբը մերժեց կատալոնացիների բոլոր առաջարկները։

-Ի՞նչ անել, որ Կոուտինյոն մնա թիմում։ Աղոթել։ Նա չի թաքցնում «Բարսելոնայում» խաղալու ցանկությունը։ Կարծում եմ՝ այստեղ առանցքային կլինի այն, թե արդյոք կատալոնացիները ևս մեկ անգամ կփորձեն ձեռք բերել տրանսֆերը։ Միևնույն ժամանակ կասկած չէ, որ «Լիվերպուլն» ամեն ինչ անում է Կոուտինյոյին հնարավորինս երկար թիմում պահելու համար։ Այստեղ նրան շատ են սիրում։

Կոուտինյոն հրաշալի պահեր է ստեղծում։ Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Մանեի և Կոուտինյոյի հետ «Լիվերպուլը» դառնում է Պրեմիեր լիգայի ամենահետաքրքիր թիմերից մեկը,- Ջերրարդի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում