«Ինտերը» և «Լացիոն» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրը հաղթական էր «Ինտերի» և «Լացիոյի» համար։ 

Միլանյան թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Դանիլո Դ՛Ամբրոզիոն։ Հյուրերը հանդիպումն ավարտեցին 9 հոգով․ ավելացված ժամանակում կարմիր քարտեր ստացան Ստեֆաբ Օմեոնգան և Ադել Տարաբտը։

Այս հաղթանակից հետո Լուչանո Սպալետիի թիմն ունի 16 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առաջատարներ «Յուվենտուսին» և «Նապոլիին» զիջելով 2 միավորով։ «Ջենոան» 2 միավորով 18-րդ տեղում է։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վերոնայի» դարպասը․ դուբլ ձևակերպեց Չիրո Իմոբիլեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ադամ Մարուշիչը։ «Լացիոն» այժմ ունի 13 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» մնաց 2 միավորով 19-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» – «Ջենոա»՝ 1։0
Գոլը՝ Դ՛Ամբրոզիո 87՛
Հեռացումներ՝ Օմեոնգա 90+1՛, Տարաբտ 90+3՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

«Վերոնա» – «Լացիո»՝ 0։3
Գոլերը՝ Իմոբիլե 24՛ / 11-մետրանոց, 40՛, Մարուշիչ 60՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում