«Երևան Օփեն». 5 շախմատիստ գլխավորում է աղյուսակը

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել են «Երևան Օփեն» մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

Տուրի կենտրոնական պարտիան՝ առաջատարներ Կարեն Գրիգորյանի և Արման Միքայելյանի դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այս արդյունքից օգտվեցին Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը և Ալեքսեյ Կիսլինսկին, ովքեր հաղթանակների շնորհիվ հավասարվեցին առաջատարներին:

Վերը նշված շախմատիստները այս տուրից հետո 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 13 շախմատիստ առաջատարներին զիջում է կես միավորով:

Մրցաշարի արդյունքները և վիճակահանությունը ներկայացված են այստեղ։

Հավելենք, որ երկրորդ անգամ անցկացվող «Երևան Օփեն»-ին մասնակցում է 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում