Մանե․ Եվրոպայում «Լիվերպուլը» կարող է հաղթել ցանկացած թիմի

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն վստահ է, որ իր թիմը Եվրոպայում առաջատար դիրք է զբաղեցնում։

-Վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել ցանկացած թիմի ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայում։ Դեռ վաղ է ասել, որ կհաղթենք Չեմպիոնների լիգայում, սակայն մրցաշարին մասնակցում են հնարավորինս հաջող հանդես գալու նպատակով։

Շատերը կարծում են, թե խնդիրներ ունենք պաշտպանությունում, սակայն մեր պաշտպանությունը լավն է։ Արդյունքի համար պետք է պատասխանատվություն կրի ամբողջ թիմը, քանի որ եթե անգամ գոլ ես բաց թողնում, կարող ես ավելի շատ խփելով հաղթել,- Մանեի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի (2:2) է խաղացել «Սևիլյայի» հետ, իսկ երկրորդ տուրում հյուրընկալվելու է «Սպարտակին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում