USD
EUR
RUB

Պատմության ամենաեկամտաբեր տրանսֆերները

Տրանսֆերային աշխարհի փոփոխություններով պայմանավորված՝ ակումբները գնալով ավելի ու ավելի շատ եկամուտ են ստանում ֆուտբոլիստների վաճառքից։ Տեսնենք, որ ֆուտբոլիստների տրանսֆերներն են առավել եկամտաբեր եղել իրենց ակումբների համար։

10. Լուիշ Ֆիգու («Բարսելոնայից» դեպի «Ռեալ», 2000թ.)
Գինը «Բարսելոնայի» համար՝ 2.5 մլն եվրո
Գինը «Ռեալի» համար՝ 60 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 57.5 մլն եվրո

Հասկանալու համար, թե մի քանի տարվա ընթացքում որքան է փոխվել տրանսֆերային քաղաքականությունը, պետք է հիշել Կրեսպոյին, ով վերջերս այս ցուցակում 10-րդն էր։ Նա 4 մլն եվրոյի դիմաց «Պարմա» էր տեղափոխվել, իսկ հետո 55 մլն եվրոյի դիմաց՝ «Լացիո»: Հիմա Էրնանը 21-րդ հորիզոնականում է, իսկ Ֆիգուի սկանդալյին տեղափոխությունն ընդամենը 10-րդ հորիզոնականում է:

9. Ռահիմ Սթերլինգ («Լիվերպուլից» դեպի «Մանչեսթեր Սիթի», 2015թ.)
Գինը «Լիվերպուլի» համար՝ ակումբի սան
Գինը «Մանչեսթեր Սիթիի» համար՝ 60.5 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 60.5 մլն եվրո

Ինչպես տեսնում եք, տասնյակում 57 մլն եվրոյից պակաս շահույթ բերած ֆուտբոլիստ չկա, իսկ Ռահիմն անգամ 60-ի սահմանն է անցել: 

8. Զինեդին Զիդան («Յուվենտուսից» դեպի «Ռեալ», 2001թ.)
Գինը «Յուվենտուսի» համար՝ 3.5 մլն եվրո
Գինը «Ռեալի» համար՝ 73.5 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 70 մլն եվրո

Լավ ժամանակներ էին. Ֆիգուին կարելի էր 2.5 մլն եվրոյի դիմաց գնել ու վաճառել 60-ով: Զիդանը 3.5 մլն եվրոյի դիմաց Թուրին գնաց, իսկ Ֆիգուի տրանսֆերից 4 տարի անց՝ «Ռեալ»: Թեև 16 տարի է անցել, բայց Զիդանը դեռ ամենաշահութաբեր ֆուտբոլիստների տասնյակում է: Զարմանալի չէ, քանի որ Ֆրանսիային համաշխարհային ֆուտբոլ տարած ֆուտբոլիստը պետք է 20 անգամ ավելի թանկ արժենար, քան երիտասարդ տարիքում:

7. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդից» դեպի «Ռեալ», 2009թ.)
Գինը «Մանչեսթեր Յունայթեդի» համար՝ 19 մլն եվրո
Գինը «Ռեալի» համար՝ 94 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 75 մլն եվրո

Վարկանիշային աղյուսակը, որում Ռոնալդուն 7-րդն է, չի կարելի շարքային ու կանխատեսելի համարել: Չմոռանանք, որ ժամանակին Ալեքս Ֆերգյուսոնը մի լավ քննադատության արժանացավ պորտուգալացի երիտասարդի համար 19 մլն եվրո վճարելիս: Սակայն մարզիչը վստահ էր, որ Կրիշտիանուն կարդարացնի սպասելիքները, իսկ պորտուգալացին հուսախաբ չարեց ինչպես մարզական տեսանկյունից, այնպես էլ ֆինանսական։

6. Գարեթ Բեյլ («Տոտենհեմից» դեպի «Ռեալ», 2013թ.)
Գինը «Տոտենհեմի» համար՝ 14.7 մլն եվրո
Գինը «Ռեալի» համար՝ 101 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 86.3 մլն եվրո

Ահա և պատմության ամենամեծ շահույթը բերած բրիտանացին: Եթե Սթերլինգն առաջինն էր անգլիացիների մեջ, ապա Բեյլը՝ բրիտանացիների: Աշխարհի երբեմնի ամենաթանկ ֆուտբոլիստը «Տոտենհեմին» 86.3 մլն եվրո եկամուտ է բերել։ «Ռեա՞լը»․․․ Բավարարվենք ասելով՝ Բեյլը միշտ չէ, որ արդարացնում է իր համար վճարած 101 մլն եվրոն:

5. Նեյմար («Սանտոսից» դեպի «Բարսելոնա», 2013թ.)
Գինը «Սանտոսի» համար՝ ակումբի սան
Գինը «Բարսելոնայի» համար՝ 88.2 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 88.2 մլն եվրո

Սկզբում հասկանանք՝ հավատա՞լ «Բարսելոնայի» ղեկավարության հայտարարությանը, ըստ որի Նեյմարի տրանսֆերն ընդամենը 57.1 եվրո է կազմել: Դատարանը դեռ օրինականության մասին հարցին է պատասխանել, իսկ գնի մասին վեճերը շարունակվում են, դրա համար էլ հավատանք 88.2 մլն եվրոյի վարկածին։

4. Ուսման Դեմբելե («Բորուսիայից» դեպի «Բարսելոնա», 2017թ.)
Գինը « Բորուսսիայի» համար՝ 15 մլն եվրո
Գինը «Բարսելոնայի» համար՝ 105 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 90 մլն եվրո

«Բարսելոնան» հետաքրքրված էր Անխել դի Մարիայի ծառայություններով, բայց 30-ամյա արգենտինացու համար 60 մլն եվրո չվճարեց ու 2 անգամ ավելի լայն բացեց դրամապանակը երիտասարդ ֆրանսիացու համար: Ուշագրավ է, որ «Բարսելոնան» անցյալ տարի հրաժարվել է Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու մտադրությունից, քանի որ «Ռենը» 30 մլն է պահանջել։ Միևնույն ժամանակ «Բորուսսիան» բանակցել է 15-ի համար ու համաձայնության հասել։ Արդյունքում շահեց և՛ դորտմունդյան ակումբը, և՛ ֆրանսիականը, որը հիմա էլ տոկոսներ է ստանալու գործարքից:

3. Պոլ Պոգբա («Յուվենտուսից» դեպի «Մանչեսթեր Յունայթեդ», 2016թ.)
Գինը «Յուվենտուսի» համար՝ ազատ գործակալ
Գինը «Մանչեսթեր Յունայթեդի» համար՝ 105 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 105 մլն եվրո

Հենց Պոլ Պոգբայի տրանսֆերն էր ամենաշահութաբերը, քանի դեռ «Պարի Սեն Ժերմենը» չէր որոշել ռեկորդներ գրանցել: Հիմա Պոգբան ուրախ է, որ ավելի շատ իր խաղի, ոչ թե տրանսֆերի մասին են խոսում, քանի որ Դեմբելեի, Նեյմարի, Մբապեի տրանսֆերներից հետո նրանն այնքան էլ հնչեղ չի թվում:

2. Նեյմար («Բարսելոնայից» դեպի ՊՍԺ, 2017թ.)
Գինը «Բարսելոնայի» համար՝ 88.2 մլն եվրո
Գինը ՊՍԺ-ի համար՝ 222 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 133.8 մլն եվրո

222 մլն եվրոյի կտրոնը ձեռքին եկավ կատալոնացիների գրասենյակ, ապա գնաց Փարիզ՝ հարստացնելով և՛ «Բարսելոնային» և հարազատ «Սանտոսին»։ Այստեղ հաշվարկ անելն ավելի բարդ է, քան մյուս դեպքերում: ՖԻՖԱ-ն դեռ միայն օրինական է ճանաչել տրանսֆերը, բայց «Սանտոսի», կատալոնացիների ու Նեյմարի հոր խնդիրները դեռ քննարկման առարկա են դատարաններում: Պաշտոնական տեղափոխությունն իբրև թե 57.1 մլն եվրո արժեր, բայց հայցվորներն անհամեմատ ավելի բարձր գին են ասում: Ամեն դեպքում, այս աղյուսակի երկրորդ հորիզոնականը ևս Նեյմարինն է։

1. Կիլիան Մբապե («Մոնակոյից» դեպի ՊՍԺ, 2018թ.)
Գինը «Մոնակո» համար՝ ակումբի սան
Գինը ՊՍԺ-ի համար՝ 180 մլն եվրո
Տրանսֆերի եկամուտը՝ 180 մլն եվրո

Քանի որ Մբապեն երիտասարդ է, «Պարի Սեն Ժերմենի» հետ գործարքի որոշ մասը կարող է փոխանցվել «Կլերֆոնտենին», որտեղ Մբապեն մի քանի տարի ուսանել է: «Մոնակոն» ամեն դեպքում ռեկորդային շահույթ կստանա, երբ այս մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան կողմը ձեռք բերի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը (այժմ Մբապեն վարձակալությամբ է խաղում «Պարի Սեն Ժերմենում»)։

Լրահոս
Հայնկեսը նոր կանոններ է սահմանել «Բավարիայի» ֆուտբոլիստների համար Ռամիրեսը վերադառնալու է Եվրոպա Աստղային ֆուտբոլիստներ, ովքեր չեն մասնակցի աշխարհի առաջնությանը Գործակալ. Մբապեն ցանկանում էր միայն «Բարսելոնա» տեղափոխվել, բայց... Ջախջախիչ հաղթանակ Հայաստանի գավաթի խաղարկությունում NBA. Առաջին տուրերի պատմության ամենախոշոր հաշիվը Կոնտե. Մոուրինյուն թող իր թիմի մասին մտածի Ռոջերս. «Բավարիան» հիասթափեցրեց, կարող էինք հաղթել նրանց Մոուրինյու. Պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն են ներկայացնում Կարեն Գրիգորյանը՝ երկրորդ մրցանակակիր Կավանին կրկնել է Վան Նիստելրոյի ու Ռոնալդուի ռեկորդը Եվրագավաթներ. Մեսսին հատեց 100 գոլի սահմանը «Երեխայի երազանք»․ Ռոնալդուի կյանքի երկու առանցքային պահերը Գոլային հրավառություն «Չելսի» – «Ռոմա» խաղում (տեսանյութ) «Բարսելոնան» 10 ֆուտբոլիստով գերազանցեց «Օլիմպիակոսին», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ) ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ հաղթանակը տոնեց (տեսանյութ) ՉԼ․ «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին (տեսանյութ) «Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ղարաբաղին» (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բենֆիկայի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը Իբրահիմովիչը սկսել է մարզվել ընդհանուր խմբում Որոշվել է սեպտեմբերի Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի աղջիկների (Մ-19) հավաքականը պարտվեց Շոտլանդիային Դավիթ Խիթարյանը լքել է իր պաշտոնը. այլ փոփոխություններ Եվրագավաթներ. Ե՞րբ էր վերջին անգամ «Սևիլյան» 5 գոլ բաց թողել Հաստատում. Շեքսպիրը պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր. Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին Գվարդիոլա. «Նապոլին» իմ թիմերի դեմ հանդես եկած լավագույն մրցակիցներից մեկն է Զիդան. Դժգոհ եմ արդյունքից NBA-ն մեկնակեց. Չեմպիոնը 1 վայրկյանով ուշացրեց հաղթական նետումը (տեսանյութ) «Լիվերպուլը» ջախջախեց «Մարիբորին», «Սպարտակը»` «Սևիլյային» (տեսանյութ) ՉԼ․ «Բեշիկթաշը» հաղթեց «Մոնակոյին», «Լեյպցիգը»՝ «Պորտուին» (տեսանյութ) Միևնույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը»` «Ֆեյենորդին» (տեսանյութ) ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթողին չորոշեցին, «Բորուսսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» հանդիպման մեկնարկային կազմերը Հայտնի են «Ռեալ» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը Մոուրինյու. Իմ սաներին բացատրեցի՝ «Բենֆիկան» զգալիորեն ուժեղ է ԲԿՄԱ-ից ու «Բազելից» Ամենամեծ եկամուտ ունեցող եվրոպացի «աստղերը». Ռոնալդուն երկրորդ տեղում է ԱԱ-2018. Կայացել է անցումային խաղերի վիճակահանությունը Հայաստանն ութ մեդալ է նվաճել երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունում Ա Սերիայի առաջին պաշտոնանկությունը
website by Sargssyan