«Արարատի» տնային մարզադաշտը փոխվել է

«Արարատը» դադարեցրել է ելույթները Պետական եկամուտների կոմիտեի մարզադաշտում (նախկին «Միկա»):

Երևանցիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսուհետ տնային հանդիպումները անցկացնելու են «Նաիրի» մարզադաշտում, որը պատկանում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»: Նշվում է, որ նման տեղափոխությունը հնարավոր է դարձել «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի միջոցով:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի սկզբում «Արարատը» տնային հանդիպումներն անցկացնում էր «Հանրապետական» մարզադաշտում, սակայն ՀՖՖ-ի պահանջով ստիպված է եղել այլ ստադիոն փնտրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում