Լա լիգա. Մարզչական նոր պաշտոնանկություն

Իսպանիայի առաջնությունում տեղի է ունեցել մարզչական երկրորդ պաշտոնանկությունը: Մարզչի աշխատանքից զրկվել է «Վիլյառեալը» գլխավորող Ֆրան Էսկրիբան: Այդ մասին տեղեկանում ենք «դեղին սուզանավի» պաշտոնական կայքից:

52-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառ են դարձել թիմի անբավարար արդյունքները: Վալենսիացիները 6 տուրում 7 միավոր են վաստակել ու զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում:

Նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալն» Էսկարիբայի գլխավորությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը: «Դեղին սուզանավի» ղեկին առաջին մրցաշրջանն անցկացրած մարզիչների մեջ իսպանացին դարձել էր ամենաշատ միավոր վաստակածը (67):

Պրիմերայում ավելի վաղ մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել «Ալավեսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում