Անհաջողությունները հետապնդում են Միլիկին. կրկին ծանր վնասվածք

Լեհաստանի հավաքականի ու «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկն այսօր վիրահատության է ենթարկվել,- գրում է «Football Italia»-ն:

Ա Սերիայի 6-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ արտագնա խաղում (3:2) լեհը պարզ իրավիճակում աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: 23-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար 4 ամիս է պահանջվելու: Միլիկը մոտ մեկ տարվա ընթացքում նմանատիպ երկրորդ վնասվածքն է ստացել: 2016 թվականի հոկտեմբերին վնասվել էին նրա ձախ ծնկի կապանները:

Նախորդ վնասվածքից ապաքինվելու համար հարձակվողին չորս ամիս էր պահանջվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում