Մոուրինյու. Չէի սպասում, որ Լուկակուն յուրաքանչյուր խաղում գոլ կխփի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն զարմացած է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի արդյունավետությունից: Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 խաղում բելգիացին նույնքան գոլ է հեղինակել:

«Գիտեի, որ Ռոմելուն ռմբարկու է: Վստահ էի, որ մեր թիմում նա ավելի շատ գոլ կխփի, քան «Վեսթ Բրոմվիչում» ու «Էվերթոնում» հանդես գալու ժամանակ, սակայն չէի սպասում, որ նա դարպասը կգրավի յուրաքանչյուր խաղում»,- «Match of the Day» հաղորդման եթերում ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ ամռանը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «կարմիր սատանաներն» «Էվերթոնին» 85 միլիոն եվրո են վճարել: Եվս 16 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում