Անյելին հեռացվել է ֆուտբոլից

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին տոմսերի վաճառքում խարդախություններ թույլ տալու համար հեռացվել է ֆուտբոլից: Իտալացու որակազրկումը կտևի մեկ տարի,- տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԻՖՖ) դատարանը նաև 300 հազար եվրոյով որակազրկել է 41-ամյա պաշտոնյային: Անյելիին մեղադրել են ԻՖՖ-ի կանոնակարգի երկու կետերի խախտման շուրջ, որոնք վերաբերվում են ֆուտբոլային մենեջմենթին: Մոտակա ժամանակահատվածում դիտարկվելու է Անյելիի` ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում գտնվելու հարցը:

Վերջերս իտալացին դարձել էր եվրոպական ակումբների միության նախագահ: Այդ պաշտոնում նա փոխարինել է Կարլ Հայնց Ռումենիգեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում