Եզրափակիչ. Արոնյան – Դին երրորդ պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում կայացել է երրորդ պարտիան: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Լիժեն Դինի հետ ու ոչ-ոքի գրանցել:

31 քայլ շարունակված պարտիայում հավասար պայքար է ընթացել: Երբ հայ գրոսմայստերը հասկացել է, որ մրցախաղը սրելու տարբերակ չունի, համաձայնել է ոչ-ոքիին:

Այսպիսով, երկու շախմատիստներն էլ վաստակել են 1,5-ական միավոր: Դասական շախմատով նախատեսված չորրորդ պարտիան, որում սպիտակներով խաղալու է չինացին, կկայանա վաղը: Ոչ-ոքի արձանագրվելու դեպքում կնշանակվի թայ-բրեյք:

Կատարված քայլերի հղումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում