Հայտնի է «Վիլյառեալի» նոր մարզչի անունը

«Վիլյառեալում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: «Դեղին սուզանավը» գլխավորել է ակումբի երկրորդ թիմի մարզիչ Խավյեր Կալյեխան։ 39-ամյա մասնագետի հետ կնքած համաձայնագիրը գործելու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ պաշտոնանկ էր արվել վալենսիացիների մարզիչ Ֆրան Էսկրիբան, ով թիմը մարզում էր վերջին 1 տարվա ընթացքում:

Լա լիգայի 6-րդ տուրից հետո «դեղին սուզանավը» զբաղեցնում է 14-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում