«Արսենալը» տանն անկասելի է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրի վերջին խաղը կայացել է Լոնդոնում, որտեղ «Արսնեալն» ընդունել է «Վեսթ Բրոմվիչին»:

Հանդիպումն ակտիվ սկսած «զինագործները» 20-րդ րոպեին բացել են հաշիվը: Ալեքսիս Սանչեսի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակն անդրադարձել է հորիզոնական դարպասաձողից, բայց վրա հասած Ալեքսանդր Լակազետը գրավել է դարպասը: Առաջին կեսի վերջնամասում առավելությունն անցել է հյուրերի կողմը, սակայն Արսեն Վենգերի թիմը կարողացել է մինչև ընդմիջում դիմանալ:

Երկրորդ կեսում լոնդոնցիները կրկին նախաձեռնողի դերում են եղել և կարողացել են 67-րդ րոպեին ամրապնդել հաղթանակը: Աարոն Ռեմզիի վաստակած 11-մետրանոց հարվածը հստակ իրացրել է նույն Լակազետը: Ֆրանսիացու հաշվին արդեն 4 գոլ է գրանցված: Վերջնական հաշիվն է` 2:0:

Այդ հաղթանակից հետո «Արսենալը» վաստակել է 10 միավոր ու բարձրացել 7-րդ հորիզոնական: Տնային բոլոր երեք հանդիպումներում «զինագործները» հաղթել են:

«Վեսթ Բրոմվիչը» 8 միավորով 12-րդ տեղում է:

Տեսանյութի հղում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում