«Ռեալին» հաղթելու ոգևորությունը. «Բետիսը» բարձրացավ 5-րդ տեղ (տեսանյութ)

Պրիմերայի 6-րդ տուրն ավարտվել է Սևիլյայում, որտեղ «Բետիսն» ընդունել է «Լևանտեին»: Անդալուսյան թիմը նախորդ տուրում արտագնա հաղթանակ էր տոնել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, իսկ այսօր 4:0 հաշվով ջախջախել է վալենսիացիներին:

Առաջ խաղակեսում գոլեր չեն գրանցվել, սակայն երկրորդում Կիկե Սետենի թիմը շանս չի տվել մրցակցին: Դուբլի հեղինակ է դարձել Անտոնիո Սանաբրիան: «Բարսելոնայի» սանն աչքի էր ընկել նաև «Սանտյագո Բերնաբեուում»: Մեկական անգամ դարպասը գրավել են նաև Սերխիո Լեոնն ու Ֆաբիան Ռուիսը: Երկուսն էլ առանձնացել են նաև գոլային փոխանցմամբ:

Այդ հաղթանակից հետո «Բետիսը» վաստակել է 12 միավոր ու բարձրացել 5-րդ հորիզոնական: «Լևանտեն» 9 միավորով 9-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բետիս» – «Լևանտե»` 4:0
Գոլերը՝ Սանաբրիա (47, 90+3), Ռուիս (55), Լեոն (65)

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում