Պաշտոնական. NBA-ի գերաստղը փոխել է թիմը

«Նյու Յորք Նիքսը» պաշտոնապես հայտարարել է թեթև հարձակվող Կարմելո Էնթոնիի` «Օկլահոմա» տեղափոխվելու մասին:

33-ամյա ամերիկացին «Տանդերում» հանդես է գալու այնպիսի անվանի բասկետբոլիստների հետ, ինչպիսիք են Ռասել Ուեսթբրուքը (նախորդ մրցաշրջանի MVP) և Փոլ Ջորջը, ով նույնպես ընթացիկ մինչմրցաշրջանում է միացել թիմին:

Էնթոնիի փոխարեն «Նիքսը» ստացել է կենտրոնական Էնես Կանտերին, թեթև հարձակվող Դագ Մակդերմոտին ու 2018 թվականի դրաֆտի երկրորդ փուլի ընտրության իրավունք:

«Մելոն» «Նյու Յորքում» էր հանդես գալիս 2010 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում