ԱՊԼ. Ռայան Գիգզի ռեկորդը գերազանցվեց (լուսանկար)

«Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Գարեթ Բերին դարձել է Պրեմիեր լիգայում ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստը: 6-րդ տուրի շրջանակում «Արսենալի» հետ կայացած մրցավեճը (0:2) 633-րդն էր անգլիացու համար,- հայտնում է goal.com-ը:

Այսպիսով, 36-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզի ռեկորդը (632 խաղ):

Բերին նախկինում հանդես է եկել «Ասթոն Վիլայի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Էվերթոնի» կազմում:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում