Զիդան. Հուսով եմ` «Ռեալը» կկարողանա գոլ խփել «Բորուսսիային»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին:

«Անհամբերությամբ սպասում ենք հիասքանչ մարզադաշտում կայանալիք խաղին: Այստեղ զգացվում է Չեմպիոնների լիգայի ոգին: Ամեն տեղ դժվար է խաղալ, բայց Դորտմունդում երբեք չենք հաղթել: Մեզ համար դա մարտահրավեր է:

Հուսով եմ` մեր հարձակվողները կկարողանան գոլ խփել: Ամենակարևորը վտանգավոր պահեր ստեղծելն է: Դա իսկապես բարդ է: Վերջին ժամանակներս այդ հարցում խնդիրներ ունենք, սակայն հավատում եմ իմ սաներին:

Յուրաքանչյուր երեք օրը մեկ պետք է հաղթելու ցանկություն ցուցաբերենք: Միշտ չէ, որ ցանկալին է ստացվում»,- 45-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում goal.com-ը:

«Բորուսսիա» – «Ռեալ» մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում