Անրի. ԱՊԼ-ում համաշխարհային մակարդակի միայն մեկ հարձակվող կա

«Արսենալի» նախկին ռմբարկու Թյերի Անրին, ով ներկայումս հեռուստատեսությունում է աշխատում, խոսել է Պրեմիեր լիգայի հարձակվողների խաղամակարդակի մասին:

«Ներկայումս Անգլիայում համաշխարհային մակարդակի միայն մեկ կենտրոնական հարձակվող կա: Դա Ագուերոն է: Նա միակն է, որովհետև երկար տարիների ընթացքում կայուն ցուցադրում է իր խաղամակարդակը: Կարծում եմ` երբեմն թերագնահատում ենք Սերխիոյին:

Լուկակուն նոր է միացել «Մանչեսթեր Յունայթեդին» և երկար ժամանակ հանդես չի եկել Չեմպիոնների լիգայում: Քեյնը նախորդ մրցաշրջանում անվստահ էր խաղում եվրագավաթներում ու Եվրոպայի առաջնությունում:

Մորատան Մադրիդում պահեստայինների նստարանին էր նստած: Նա լավ ժամանակներ է անցկացրել «Յուվենտուսում», սակայն նրա կողքին էին Տևեսն ու Լյորենտեն»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում fourfourtwo.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում