Խաբի Ալոնսոն մարզչական կարիերա է սկսում

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որոշել է մարզիչ դառնալ:

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլից հեռացած 35-ամյա խաղացողը «The Sun»-ի հետ զրույցում խոստացել է մոտակա օրերին հայտնել, թե որտեղ է սկսելու աշխատանքը: Ամռանը «Բավարիան» բասկին առաջարկել էր մտնել մյունխենցիների մարզչական շտաբ, սակայն մերժում էր ստացել:

Ալոնսոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռեալ Սոսյեդադի», «Էյբարի», «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Բավարիայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում