Մովսեսյանը կես միավորով զիջում է Կարլսենին ու մյուս առաջատարներին

Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում կայացել են երկրորդ և երրորդ տուրերի պարտիաները, – գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երկրորդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովը, Ռուստամ Կասինջանովը և Ալեքսանդր Լենդերմանը:

Սերգեյ Մովսեսյանը առաջատարներից հետ է կես միավորով, իսկ Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում ունի 2 միավոր:

Այսօր կկայանա մրցաշարի 4-րդ տուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում