Քեյն. Մեսսիի ու Ռոնալդուի հետ համեմատությունը ոգեշնչում է ինձ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նշել է, որ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունը նրա համար ավելի շատ աշխատելու խթան է դառնում:

«Այդ համեմատությունն իմ օգտին եմ օգտագործում: Ցանկանում եմ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ: Երբ մարդիկ կարծիք են հայտնում, որ ես մոտ եմ այդ երկու խաղացողներին, դա ինձ ուժ է տալիս ավելի շատ աշխատելու ու խաղամակարդակում հաջորդ քայլը կատարելու համար»,- անգլիացու խոսքն է մեջբերում 4-4-2.com-ը:

ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում Քեյնը 29 գոլ է խփել ու դարձել լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում