Մխիթարյան. Կարծում եմ` վաղը հայերի կողմից մեծ աջակցություն կստանամ

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ կայանալիք արտագնա հանդիպման նախախաղյա ասուլիսին:

28-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ հայ երկրպագուներից մեծ աջակցություն է սպասում:

«Նախորդ մրցաշրջանում մենք մրցում էինք «Ռոստովի» հետ: Հաճելի էր այդ քաղաքում հայ երկրպագուների կողմից ստացած մեծ աջակցությունը: Կարծում եմ` վաղը նույնը կլինի Մոսկվայում: Ամեն ինչ կանեմ երկրպագուներին ուրախացնելու և գոլ խփելու համար»,- ասել է Հենրիխը:

ԲԿՄԱ – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում