Սաուդյան Արաբիայում կանանց առաջին անգամ թույլ են տվել մարզադաշտ մտնել

Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլ են տվել տղամարդկանց հետ ֆուտբոլի մարզադաշտ մտնել: 

Իգական սեռի ներկայացուցիչներին թույլ են տվել ներկա լինել Ֆահդ թագավորի անվան ստադիոնում, որը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիյադում: Նման աննախադեպ իրադարձությունը կապված է եղել Սաուդյան Արաբիայի կրթության օրվա հետ:

Նշենք, որ այդ երկրում գործում են շարիատի կանոններ, համաձայն որոնց տղամարդիկ և կանայք չեն կարող միաժամանակ գտնվել մարզադաշտի կամ կինոթատրոնի նման ժամանցային վայրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում