Ինչպե՞ս է երկու տարվա որակազրկումն ազդելու Անդրեասյանի աշխատանքի վրա

Երևանի «Արարատը» հայտարարություն է տարածել, որում բացատրում է, թե ինչպես է երկու տարվա որակազրկման ժամանակ աշխատելու թիմի փաստացի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:

«Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատում», տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ և բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ սկսած խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչև խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում:

Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետևել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքը ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ և կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզիչի՝ թիմը մարզելու վրա: Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է»,- գրված է հայտարարության մեջ:

Լուսանկարը` Հակոբ Բերբերյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում