Լեբրոն Ջեյմսն ու Դուեյն Ուեյդը կրկին թիմակիցներ են դառնալու

Հարձակվողական ոճի պաշտպան Դուեյն Ուեյդը և «Կլիվլենդը» համաձայնության են հասել: Այդ մասին հայտնում է ESPN.com-ը:

Ամերիկացին և «Կավալյերսը» մեկ տարվա պայմանագիր են կնքել: 35-ամյա բասկետբոլիստի աշխատավարձը կազմելու է 2,3 միլիոն դոլար: Գործարքը ձևակերպվելու է այսօր ուշ գիշերին: Ավելի վաղ Դուեյնը «Չիկագո Բուլզի» հետ պայմանավորվել էր համաձայնագիրը խզելու հարցում: Վերջին մեկ տարվա 23,8 միլիոն դոլար աշխատավարձի փոխարեն համաձայնել է 15,8 միլիոն ստանալ:

Այսպիսով, երեք տարվա ընդմիջումից հետո Ուեյդն ու Լեբրոն Ջեյմսը կրկին թիմակիցներ են դառնալու: Նրանք միասին հանդես են եկել «Մայամի Հիթում» և երկու անգամ NBA-ի չեմպիոն դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում