Բոշ. Ռամոսը ձեռքով խաղաց, բայց պարտությունն արժանիորեն էր (տեսանյութ)
27/09/2017 19:29
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մադրիդի «Ռեալի» հետ տնային խաղի (1:3) մասին:
«Մենք հարձակվում ու պաշտպանվում ենք 11 ֆուտբոլիստով, այնպես որ չի կարելի պարտության մեղքը բարդել միայն պաշտպանների վրա: Գրեթե անսխալ գործող մրցակցի դեմ խաղում միշտ մեկ քայլ ուշանում էինք: Երբ պրեսինգը չի ստացվում, դժվար է մրցակցել «Ռեալի» պես որակյալ թիմի հետ: Հարկավոր է վերլուծել մեր խաղը և բարելավել այն:
Խաղասկզբում` 0:0 հաշվի ժամանակ, Սերխիո Ռամոսը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց: Այդ դրվագի համար մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակեր: Սակայն սա արդարացում չէ, մենք արժանիորեն պարտվեցինք»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում