Մ-19. Հայաստանի հավաքականը պարտվել է ընկերական խաղում

Սեպտեմբերի 27-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացել է Հայաստանի և Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Հայաստանի ընտրանին պարտվել է 0:1 հաշվով։ Միակ գոլը 13-րդ րոպեին հեղինակել է Էրֆան Խանին:

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

12. Նիկոլաոս Մելիքյան 2. Հրաչյա Գեղամյան 3. Էրիկ Ղարիբյան 4. Ալբերտ Խաչումյան 6. Էրիկ Վարդանյան (19. Էրիկ Ազիզյան, 62) 7. Կարեն Մելքոնյան (14. Վիգեն Կարապետյան, 46, 19. Առլեն Ծատուրյան, 79) 10. Արմեն Նահապետյան (23. Դավիթ Նալբանդյան, 79) 11. Հովհաննես Հարությունյան (13. Դավիթ Վարդանյան, 86) 15. Արթուր Խաչատրյան (17. Արման Ասիլյան, 62) 21. Արմեն Հովհաննիսյան (9. Աբրահամ Պորտուգալյան, 62) 22. Դերենիկ Սարգսյան (16. Արսեն Սադոյան, 86):

Երկու օր անց այդ թիմերի միջև կկայանա երկրորդ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում