Հայտնի են ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայանալու է Փարիզում․ «Պարի Սեն Ժերմենը» «Պարկ դե Պրենսում» հյուրընկալելու է «Բավարիային»։ Թիմերի մեկնարկային կազմերն արդեն հայտնի են․

«Պարի Սեն Ժերմեն»․ – Արեոլա – Սիլվա, Դանի Ալվես, Կուրզավա, Մարկինյոս, Ռաբիո, Մոտտա, Վերատի, Կավանի, Մբապե, Նեյմար։

«Բավարիա»․ Ուլրայխ – Ալաբա, Կիմիխ, Զյուլե, Մարտինես, Տոլիսո, Ալկանտարա, Վիդալ, Խամես Ռոդրիգես, Մյուլլեր, Լևանդովսկի։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում