ՉԼ․ «Ռոման» արտագնա հաղթանակ տոնեց «Ղարաբաղի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ղարաբաղին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը բացվեց 7-րդ րոպեին․ անկյունայինի խաղարկման ժամանակ անհաջող խաղաց դաշտի տերերի դարպասապահ Իբրահիմ Շեհիչը, ինչից օգտվեցին «գայլերը», և Կոստաս Մանոլասը դարձավ գոլի հեղինակ։ 15-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 28-րդ րոպեին Պեդրո Էնրիկեն կրճատեց հաշվի տարբերությունը և ձևակերպեց վերջնական արդյունքը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 4 միավոր և գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ «Ղարաբաղը» դեռ միավոր չի վաստակել։ Խմբի մյուս՝ «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

«Ղարաբաղ» – «Ռոմա» հանդիպման տեսաամփոփումը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում