Էմերի. Մեր հարձակվողական եռյակը փայլեց

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայի» նկատմամբ տոնած տնային հաղթանակը (3:0):

«Երեք միավոր վաստակեցինք և դա հիանալի է: Ցանկանում էինք դառնալ խմբի առաջատար: Կարևոր էր, որ մեր երկրպագուները հաճույք ստանային բարձրակարգ թիմի հետ խաղից:

Կարողացանք հարմարվել «Բավարիայի» բարձր պրեսինգին: Մյունխենցիները փորձում էին վերահսկել գնդակը, բայց մենք պատասխանեցինք ագրեսիվ գործողություններով ու կազմակերպված պաշտպանությամբ, որը ղեկավարում էր դարպասապահ Արեոլան:

Մեր կիսապաշտպաններն ահռելի աշխատանք կատարեցին, իսկ հարձակվողական եռյակը փայլուն հանդիպում անցկացրեց: Նրանք օգտվեցին մրցակցի թողած ազատ գոտիներից: Ամեն ինչ իդեալական ստացվեց»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում