Սիմեոնե. «Չելսին» ֆիզիկապես ու տակտիկապես գերազանցեց մեզ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսիի» հետ կայացած տնային մրցավեճը (1:2): 

««Չելսին» ավելի լավ խաղաց: Նրանք խաղադաշտում իրենց ավելի հարմարավետ էին զգում, քան մենք: Լոնդոնցիները շատ ուժեղ են, արժանիորեն հաղթեցին: Մենք ընդունում ենք այս պարտությունը: Հաշիվը 2:0 դարձնելու շանս ունեինք, սակայն չկարողացանք օգտվել դրանից: «Չելսին» ֆիզիկապես ու տակտիկապես գերազանցեց մեզ:

Պետք է փորձեմ բոլոր ֆուտբոլային գործոններում բարելավել «Ատլետիկոյի» խաղը: Խմբի մյուս խաղում «Ռոմայի» հաղթանակը մեզ համար ոչինչ չի փոխում»,- ասել է արգենտնացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում