Գոռ Նազարյանը հաղթել է հեղինակավոր մրցաշարում

Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղ զբաղեցրած և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցել է «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հայ մարզիկը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովի հետ ու միավորներով հաղթանակ տոնել:

Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում արդեն նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչեց որպես մարզաձև ու որոշեց, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում