Անչելոտի. Գիտեմ, որ ինձ քննադատելու են

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Պարի Սեն Ժերմենից» 0:3 հաշվով կրած պարտության պատճառները:

«Հզորությունը չբավականեցրեց, որպեսզի խուսափենք նրանց հակագրոհներից: Առաջին խաղակեսում վերահսկում էինք հանդիպման ընթացքը, լավ էինք տիրում գնդակին և կարողացանք մի քանի գոլային պահեր ստեղծել: Այնուամենայնիվ, բավականաչափ սուր չէինք գործում, ինչպես նաև հավասարակշռության պակաս կար:

Ամբողջ խաղի ընթացքում ՊՍԺ-ն հակագրոհների հնարավորություն էր փնտրում և մենք չէինք կարողանում վերահսկել դա:

Չեմ կարծում, թե իմ ընտրած մեկնարկային կազմը ռիսկային էր, այն լավն էր: Գիտեմ, որ ինձ քննադատելու են»,- իտալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում