Պաշտոնական. Դուեյն Ուեյդը տեղափոխվեց «Կլիվլենդ»

«Կլիվլենդն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է հարձակվողական ոճի պաշտպան Դուեյն Ուեյդի տեղափոխության մասին:

Ամերիկացին «Կավալյերսի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, ըստ որի ստանալու է 2,3 միլիոն դոլար: Ավելի վաղ 35-ամյա բասկետբոլիստը «Չիկագոյի» հետ համաձայնեցրել էր պայմանագրի խզումը: Դուեյնը պետք է ստանար 23,8 միլիոն դոլար, սակայն այդ գումարից 8 միլիոնը կմնա «Բուլզին»:

«Կլիվլենդում» Ուեյդը կրկին կմիանա Լեբրոն Ջեյմսին, ում հետ միասին հանդես է եկել «Մայամի Հիթի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում