ԵԼ․ «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին և գլխավորեց H խումբը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալն» արտագնա հանդիպում անցկացրեց ԲԱՏԷ-ի հետ։

Բորիսովի «Բորիսով Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2։4 հաշվով։ «Զինագործների» կազմում դուբլ ձևակերպեց Թեո Ուոլքոտը, մեկական գոլ խփեցին Ռոբ Հոլդինգը և Օլիվյե Ժիրուն, իսկ դաշտի տերերի գոլերը խփեցին Միրկո Իվանիչն ու Միխայիլ Գորդեյչուկը։

H խմբի մյուս խաղում «Ցրվենա Զվեզդան» նվազագույն հաշվով առավելության է հասել «Քյոլնի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը խփել է Ռիչմոնդ Բոակյեն։

Այս խաղերից հետո «Արսենալը» 6 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, «Ցրվենա Զվեզդան» ունի 4 միավոր, ԲԱՏԷ-ն՝ 1, իսկ «Քյոլնը» միավոր չի վաստակել։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
H խումբ

ԲԱՏԷ – «Արսենալ»՝ 2։4
Գոլերը՝ Իվանիչ 28՛, Գորդեյչուկ 67՛ – Ուոլքոտ 9՛, 22՛, Հոլդինգ 25՛, Ժիրու 49՛ / 11-մետրանոց

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

«Քյոլն» – «Ցրվենա Զվեզդա»՝ 0։1
Գոլը՝ Բոակյե 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում