ԵԼ․ «Միլանը» հաղթեց 94-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Միլանը» հյուրընկալեց «Ռիեկային» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

14-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Անդրե Սիլվան, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Մատեո Մուսակիոն կրկնապատկեց առավելությունը։ 2։0 հաշիվը պահպանվեց մինչև 84-րդ րոպեն, երբ աչքի ընկավ Մաքսվել Ակոստին։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը 11-մետրանոցի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Յոսիպ Էլեզը։ Թվում էր՝ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն 94-րդ րոպեին «Միլանին» հաջողվեց հաղթանակի հասնել․ վերջնական հաշիվը ձևակերպեց Պատրիկ Կուտրոնեն։

D խմբի մյուս խաղում ԱԵԿ-ն ու «Աուստրիան» հաղթողին չեն որոշել՝ խփելով երկուական գնդակ։ Այս հանդիպումներից հետո «Միլանը» 6 միավորով միանձնյա առաջատար է, ԱԵԿ-ն ունի 4 միավոր, «Աուստրիան»՝ 1, իսկ «Ռիեկան» դեռ միավոր չի վաստակել։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
D խումբ

«Միլան» – «Ռիեկա»՝ 3։2
Գոլերը՝ Սիլվա 14՛, Մուսակիո 53՛, Կուտրոնե 90+4՛ – Ակոսատի 84՛, Էլեզ 90 / 11-մետրանոց

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

ԱԵԿ – «Աուստրիա»՝ 2։2
Գոլերը՝ Լիվայա 28՛, 90՛ – Մոնշայն 43՛, Տաջուրի 49՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում