Աշխարհի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստները

Ֆրանսիական «L’Equipe» պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը: 2016 թվականի աշնան համեմատ ցուցակից դուրս են մնացել Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Հալկը: 

Առաջատարն է Կարլոս Տևեսը, ով չինական «Շանհայ Շենհուայում» տարեկան 38 միլիոն եվրո է վաստակում: Ներկայացնում ենք ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը: Աշխատավարձերը հաշվարկված են «մաքուր» գումարի տեսքով` հարկերը վճարելուց հետո:

1. Կարլոս Տևես («Շանհայ Շենհուա») – 38 միլիոն եվրո

2. Նեյմար (ՊՍԺ) – 36,8

3. Էսեկիել Լավեսի («Հեբեյ Չայնա Ֆորչուն») – 26,5

4-5. Օսկար («Շանհայ ՍԻՊԳ») – 25

4-5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 25

Հետևեք մեզ նաև Telegram-ում