Մեկնարկում է ՀՀ ֆուտզալի առաջնությունը (խաղացանկ)

Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի առաջնությունը: Ինչպես և նախորդ տարի, այս անգամ ևս առաջնությանը կմասնակցի 8 թիմ,- հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դրանք են երկրի չեմպիոն «Լեոն», փոխչեմպիոն «Չարբախը», բրոնզե մեդալակիր ՎՊՀ-ն, նախորդ առաջնության մասնակիցներ «Շիրակ ՖԱ» (փոխարինել է «Գյումրի» թիմին), «Արմենիա Թրավելը» և «Ալավերդին», ինչպես նաև 2 նոր թիմ՝ Շիրակի պետական համալսարան (ՇՊՀ) և «Կապան»:

Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները՝

30.09.17 «Արմենիա Թրավել» – ՎՊՀ, Երևան ՊԵԿ մ/հ մ/դահլիճ 14:00

30.09.17 «Լեո» – «Շիրակ», Երևան ՊԵԿ մ/հ մ/դահլիճ 16:00

01.10.17 «Չարբախ» – «Ալավերդի», Երևան ՊԵԿ մ/հ մ/դահլիճ 14:00

01.10.17 «Կապան» – «ՇՊՀ Կապան», Դավիթ Համբարձումյանի մ/դ 15:00

Ֆուտզալի առաջնության անցկացման կանոնակարգը և խաղացանկը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում