Չեմպիոնների լիգա. Հայտնի է երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Հաղթող է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին ստացել է քվեարկության մասնակիցների 35 տոկոս ձայները: 32-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսսիայի» հետ արտագնա խաղում (3:1) դուբլի հեղինակ է դարձել:

Երկրորդ տեղում է հայտնվել «Պարի Սեն Ժեմենի» նոր առաջատար Նեյմարը: Բրազիլացին «Բավարիայի» հետ մրցավեճում գոլ և գոլային փոխանցում է գրանցել: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Հարի Քեյնը («Տոտենհեմ», 16%), Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ», 13%) և Անդրես Ինյեստան («Բարսելոնա», 4%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում