Մ-19. Հայաստան – Իրան խաղում 4 գոլ է գրանցվել

Սեպտեմբերի 29-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի մարզադաշտում կայացել է Հայաստանի և Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով։ Հայկական թիմի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Նահապետյանն ու Կարեն Մելքոնյանը:

Գոլերը

0-1` Ամիր Մահդի Ջանմալեկի, 12
1-1` Արմեն Նահապետյան, 26
2-1` Կարեն Մելքոնյան, 64
2-2` Մեհդի Բայաթ, 85

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Գրիգորի Մաթևոսյան 2. Հրաչյա Գեղամյան 3. Էրիկ Ղարիբյան 4. Ալբերտ Խաչումյան 6. Էրիկ Վարդանյան 7. Կարեն Մելքոնյան (8. Միհրան Պետրոսյան, 72) 10. Արմեն Նահապետյան (5. Միխաիլ Մուրադյան, 84) 11. Հովհաննես Հարությունյան (23. Դավիթ Նալբանդյան, 85) 15. Արթուր Խաչատրյան 21. Արմեն Հովհաննիսյան (9. Աբրահամ Պորտուգալյան, 72) 22. Դերենիկ Սարգսյան:

Երկու օր առաջ հայ պատանիներն իրանցիներին  պարտվել էին 0:1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում