«Bild». Հայտնի է «Բավարիայի» նոր գլխավոր մարզչի անունը

«Բավարիան» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն: Գերմանական «Bild» պարբերականը տեղեկացնում է, որ մյունեխենցիները պայմանավորվածության են հասել Թոմաս Տուխելի հետ:

44-ամյա մասնագետն ամռանը պաշտոնանկ է արվել Դորտմունդի «Բորուսսիայից» և ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Երեկ գերմանական թիմն առաջին մարզումն է անցկացրել թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վիլի Սանյոլի գլխավորությամբ: Նախկին մարզիչ Կարլո Անչելոտին սեպտեմբերի 28-ին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում