Բասկետբոլի պատմության ամենաբարձր աշխատավարձը

«Օկլահոմա Սիթիի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը դառնալու է բասկետբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Այդ մասին հայտնում է ESPN-ի ինսայդեր էդրիան Վոյնարովսկին:

«Թանդերն» ու ամերիկացին կնքելու են 5 տարվա պայմանագիր, այդ ընթացքում խաղացողը վաստակելու է ընդհանուր 205 միլիոն դոլար: Գործարքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ամռանը:

Ներկայումս ռեկորդը պատկանում է Ստեֆեն Կարիին: «Գոլդեն Սթեյթի» խաղարկողն ամռանն ակումբի հետ նոր համաձայնագիր է ստորագրել` 5 տարի, 201 միլիոն դոլար:

2016-17թթ. մրցաշրջանի արդյունքներով Ուեսթբրուքը ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Նա կրկնել էր 55 տարվա ռեկորդը` միջինը մեկ խաղում թրիփլ-դաբլ գրանցելով (31,6 միավոր, 10,7 անդրադարձ, 10,4 փոխանցում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում