Գվարդիոլա. Մեսսին հիանալի կխաղար ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով նախկինում աշխատել է «Բարսելոնայում», կարծում է, որ «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին լիովին կհամապատասխաներ Պրեմիեր լիգայի ֆուտբոլին:

«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա իսկական հրաշք է: Լեոն իր մարզիչներին ու թիմակիցներին ավելի լավն է դարձնում:

Մեսսին հիանալի կխաղար Անգլիայի առաջնությունում: Այնուամենայնիվ կարծում եմ, որ «Բարսելոնան» նրա համար ամենահամապատասխան թիմն է: Նա հենց այդ ակումբում պետք է ավարտի կարիերան»,- կատալոնացի մասնագետի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում