ԱՊԼ. Միայն 3 թիմ է գլխով ավելի շատ գոլ խփել, քան Մորատան

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան արդյունավետ է մեկնարկել նոր թիմի կազմում: Պաշտոնական 8 խաղում իսպանացին 7 գոլ է հեղինակել:

24-ամյա ֆուտբոլիստն առանձնանում է հատկապես գլխով խաղում: Անգլիայի Պրեմիեր լիգայում նա գլխի հարվածով արդեն 3 գոլ է գրանցել: «Squawka» վիճակագրական կայքը հայտնում է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Մորատայից շատ գլխով գոլ ընդամենը 3 թիմ է խփել: Դրանք են «Մանչեսթեր Սիթին», «Լեսթերը» և «Արսենալը»:

Հիշեցնենք, որ հարձակվողի տրանսֆերի համար լոնդոնցիները 65 միլիոն եվրո են վճարել «Ռեալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում