«Տոտենհեմը» ջախջախեց ԱՊԼ-ի նորեկին (տեսանյութ)
30/09/2017 17:20
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա հաղթանակ տոնեց նորեկ «Հադերսֆիլդի» նկատմամբ։ «Ջոն Սմիթ – Գելֆարմ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։4 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի սաներից Հարի Քեյնը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Բեն Դևիսը և Մուսա Սիսոկոն։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 14 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Հադերսֆիլդը» 9 միավորով եզրափակում է տասնյակը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Հադերսֆիլդ» – «Տոտենհեմ»՝ 0։4
Գոլերը՝ Քեյն 9՛, 24՛, Դևիս 16՛, Սուսոկո 90+1՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում