ԵԱ. Աիդա Մանուկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Կոսովոյի մարյաքաղաք Պրիշտինայում ավարտին է մոտենում ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մ-17 տարեկան աղջիկների 75 կգ քաշային կարգում Աիդա Մանուկյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Աիդան փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 82 կգ: Հրում վարժությունում նա ցույց է տվել 93 կգ արդյունք (7-րդ տեղ):

Ավելի վաղ Մ-15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացել էր փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 84 կգ։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում